Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Այդ արմատը Դուք եք»

«Այդ արմատը Դուք եք»
07.05.2019 | 22:28

«Մի օր էլ ես եմ դառնալու վետերանների միության անդամ»,- ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և առաջարկեց դիտարկել Հայաստանի վետերանների միության ընդլայնման հարցը՝ միության մեջ ընդգրկել նաև Արցախի ազատագրման պայքարի վետերաններին, ինչն էլ դրական ընկալվեց Մեծ հայրենականի վետերանների կողմից։ Նախարարի առաջարկը իսկապես հետաքրքիր էր մի շարք առումներով։ Այդպիսով մի կողմից կապահովվի տարբեր ժամանակահատվածների հաղթանակաների պատմության շարունակականությունը, մյուս կողմից կապահովվի միության միասնականությունը և իհարկե նոր շունչ կհաղորդի այս կառույցին։


Մայիսի 9-ին ընդառաջ Մեծ Հայրենականին մարտական պարտքը իրենց հայրենիքի առջև կատարած վետերաններին հյուր էր գնացել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․ «Հարգարժան վետերեններ Ձեր հաղթանակի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը նորից չբռնեց գաղթի ճամփան, չզրկվեց իր հայրենիքից։ Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակը Արցախյան պատերազմում։ Ուզում եմ համոզված լինեք, որ Արցախում տարած հաղթանակը, բանակաշինության տարիների բոլոր նվաճումները հավասարապես ձերն են։ Դրանք ճյուղեր են, որորնք աճել են հզոր արմատից, իսկ այդ արմատը Դուք եք»։ Ողջյունելով և շնորհավորելով վետերաններին մայիսյան տոների առթիվ՝ Դավիթ Տոնոյանը բարձր գնահատեց յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում և հույս հայտնեց, որ վետերանները նույն նվիրումով ու ապագայի հանդեպ հավատով դեռ շարունակելու են կերտել հայրենիքի մարտիկների նորանոր սերունդներ։


Հանդիպման ընթացքում վետերանները նախարարին ներկայացրին ոչ միայն իրենց մտահոգող հարցերն ու խնդիրները, այլև մաղթեցին նրան մեր սարերի պես կանգուն ու անկոտրուն լինել։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը մի քանի վետերանների պարգևատրեց «Տիգրան Մեծ», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» և «Վազգեն Սարգսյան» ոսկեպատ հուշամեդալներով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ