Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Դրոն ու Նժդեհը մշտապես վիճում էին, իսկ ինչո՞վ էին ավարտվում նրանց թեժ բանավեճերը

Դրոն ու Նժդեհը մշտապես վիճում էին, իսկ ինչո՞վ էին ավարտվում նրանց թեժ բանավեճերը
11.06.2026 | 13:29

1914 թ. Դրոն կամավորական 2-րդ ջոկատի հրամանատարն էր, իսկ Նժդեհը՝ նրա տեղակալը։ Հաճախ էին վիճում իրար հետ։

Երկուսն էլ սկզբունքային, երկուսն էլ բանավեճի վարպետ։ ՈՒ նրանց բոլոր վեճերը ավարտվում էին թեյի, երբեմն էլ գինու բաժակի շուրջ՝ մեծերին վայել վերջաբանով։

- Դրո ջան, կենացդ, էդ ինչ լավ հայոց պատմություն գիտես, ինչ լավ էլ պատմում ես։

- Նժդեհ ջան, կենացդ, էդ ինչ լավ ես խոսում. բոլոր լեզվագետները քեզնից պիտի շարահյուսություն սովորեն։

Մեզ մնում է նրանց օրինակել ու մեկ էլ զարմանալ՝ որտե՞ղ էին նրանք սովորել Հայոց պատմությունն ու լեզուն, երբ երկուսն էլ ռուսական կրթություն ունեին։

«Հայ Ֆիդայիներ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 4334

Մեկնաբանություններ