«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ժամանակակից կայսրությունների փիլիսոփայությունը

Ժամանակակից կայսրությունների փիլիսոփայությունը
19.09.2024 | 07:41

Միայն երազել կարելի է, որ ինչ-որ մի օր քո պետականությունը վերաճի հզոր կայսրության։

Բոլոր ժամանակներում բոլոր պետությունների նպատակը հենց դա է եղել` ընդարձակել սեփական կենսագործության տարածքը, հակառակ դեպքում, ազգային-պետական պրոգրեսը վերածվում է ռեգրեսի։

Կայսրություն ստեղծելու համար նախ պետք է ունենալ կայսերական մտածողություն։

Ժամանակակից կայսրությունների փիլիսոփայությունը էապես տարբերվում է 20-րդ դարի և ավելի վաղ գոյություն ունեցած կայսրությունների փիլիսոփայությունից։

Այսօր տարածքներ գրավելով չեն կառուցվում կայսրությունները, ինչը նախկինում կայսրություն ստեղծելու գլխավոր նախապայմանն էր, այլ ազդեցություն տարածելով, իսկ այդ ազդեցությունը մշակույթն է, գիտությունը, կրթությունը, տնտեսությունը, տեխնոլոգիական առաջընթացը, ժողովրդի կենսամակարդակը և այլն։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3289

Մեկնաբանություններ