-
10.07.2018|
00:07
Հորից ամաչե՛ք պոռնկության համար, դատավորից և իշխանից` հանցանքի համար, ժողովականներից և ժողովրդից` անօրենության համար, ընկերոջից և բարեկամից` զրկանքների համար, պանդխտության վայրում` գողության համար։ Աստծու ճշմարտությունից և ուխտից` ստության համար, ուրիշների հացի վրա ձեռք դնելու համար, տալու և առնելու մեջ նախատինք կրելու համար, ողջույնին ի պատասխան ձեր լռության համար։
-
06.07.2018|
00:05
Ոսկին և արծաթը հաստատուն են պահում ոտքերը, բայց ընտիր խորհուրդն այս երկուսից առավել է համարվում։ Հարստությունը և ուժը հպարտություն են տալիս սրտին, բայց բոլորից առավել է երկյուղը Տիրոջից։ Ով երկյուղ ունի Տիրոջից, նա պակասություն չի զգա։ Երկյուղը Տիրոջից օրհնյալ դրախտի նման է, և այն հովանի է ամեն տեսակի փառքից ավելի։
-
03.07.2018|
11:13
Գինին և երգը ուրախացնում են սիրտը, բայց իմաստության սերը երկուսից էլ առավել է։ Սրինգն ու տավիղը հաճելի են դարձնում նվագը, բայց քաղցր լեզուն երկուսից էլ առավել է։
-
29.06.2018|
01:46
Գինին և երգը ուրախացնում են սիրտը, բայց իմաստության սերը երկուսից էլ առավել է։ Սրինգն ու տավիղը հաճելի են դարձնում նվագը, բայց քաղցր լեզուն երկուսից էլ առավել է։ Աչքը ցանկանում է շնորհ և գեղեցկություն, բայց այս երկուսից ավելի` բույսերի գեղեցկությունը։
-
26.06.2018|
00:06
Օրենսգետը կքննի իմաստությունը և կպարապի և կհմտանա իր բոլոր նախորդների մարգարեությունների մեջ։
-
22.06.2018|
00:01
Մեծ աշխատանք է սահմանված ամեն մարդու համար, և ծանր լուծ է դրված մարդու որդիների վրա իրենց մորից ելնելու օրից մինչև բոլորի մոր ծոցում թաղվելու օրը։
-
19.06.2018|
02:13
Ասա՛ գլխավորը, քիչ խոսքով` շատը։ Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում։ Մեծամեծներին մի՛ հավասարվիր, և ուր նրանք խոսում են, մի՛ շաղակրատիր։
-
15.06.2018|
00:02
Գինու մոտ քեզ քաջ մի՛ ցույց տուր, քանզի գինին կործանել է շատերին։ Ինչպես քուրան փորձում է սրի սայրի ջրդեղված լինելը, այդպես էլ գինին հպարտների սիրտը փորձում է վեճով։ Գինին հավասար է մարդու կյանքին, եթե այն խմում ես չափով։
-
12.06.2018|
00:01
Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի։ Շատերը կործանվեցին ոսկու պատճառով և կանգնեցին հենց իրենց կորստի դեմ հանդիման։
-
08.06.2018|
00:02
Բարձրյալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերությունները և ոչ էլ դրանց շատությամբ է քավություն տալիս մեղքերին։ Ով զոհ է մատուցում օտարների ունեցվածքներից, նույնն է, թե որդուն զոհում է իր հոր առաջ։