Եկել է ահա՝ վերահայտնվածի հեռզգայությամբ,
հի՜ն Նետաձիգը հայրենահռչակ -
անափ սիրելին հալածյալների,
թեւավորների կուռքը ոգեզարմ,-
թեպետ իրենք էլ գազանների պես
տապալվում էին հաճախ նետահար,-
բարու վաշտերը գիտեին նրան քնից մինչ ցասում,
եւ առավելս՝ չարակամների լեգիոնը գիտեր:-
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմնա ոչ միայն չորս տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ Սպիտակ Տանը տիրացած Հանրապետական կուսակցության առաջնորդ, այլ նաև՝ չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով: Այսօրվա վենեսուելական իրադարձությունները, մինչ այդ Ալյասկայում շրջադարձային գագաթնաժողովը Պուտինի հետ, նաև մյուս բոլոր արտաքին և ներքին քաղաքական քայլերը ապացուցում են, որ...