ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

ՕԵԿ-ը լուրջ է տրամադրված

ՕԵԿ-ը լուրջ է տրամադրված
10.03.2013 | 16:42

«Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության նիստում քննարկվել են մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին առնչվող կազմակերպական հարցեր: Վարչությունը քննարկել է ՕԵԿ-ի համամասնական ցուցակի նախնական կազմը, որը սահմանված ժամկետում վերջնական տեսքով կներկայացվի ԿԸՀ, և ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագիրը, որը նախատեսում է մայրաքաղաքի տեղական նշանակության խնդիրների լուծումներ:

Դիտվել է՝ 5112

Մեկնաբանություններ