Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի ՈՒկրաինայի նկատմամբ

Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի ՈՒկրաինայի նկատմամբ
11.10.2013 | 11:28

Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ ՈՒկրաինայի` գազի պայմանագրի միակողմանի վերանայման պարագայում, զգուշացրել է Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: «Առկա գազային պայմանագրի միակողմանի վերանայման ցանկացած փորձ Ռուսաստանի և ՈՒկրաինայի համար ամբողջությամբ կունենա ակնհայտ իրավաբանական հետևանքներ: Մեր ուկրաինացի գործընկերները, նախքան նման հայտարարություններ անելը, պետք է հաշվի առնեն, որ պայմանագրի միակողմանի վերանայման դեպքում, հնարավոր է, կիրառվեն պատժամիջոցներ»,-ասել է Տիմակովան:
Երեկ ՈՒկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Կիևը շարունակելու է նվազեցնել ռուսական գազի ներմուծումը, իսկ ապագայում ընդհանրապես չի գնելու այն, եթե պայմանագիրը չվերանայվի: Ըստ Տիմակովայի, ՈՒկրաինայի սպառնալիքը` ռուսական գազի ներկրման հնարավոր դադարեցման վերաբերյալ, ճիշտ և համոզիչ չի թվում:
ՈՒկրաինայի վարչապետն իր հերթին վստահեցրել է, որ եթե «Գազպրոմը»` ՈՒկրաինայի կողմից պայմանագիրը խզելու և պայմանավորվածությունից դուրս գալու դեպքում, դիմի միջազգային դատարան, Կիևը պատրաստ է պաշտպանել իր իրավունքները:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ