Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՀԳՄ նախագահ ընտրվելու դեպքում խոստանում եմ անմիջապես վաճառել ՀԳՄ շենքը

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՀԳՄ նախագահ ընտրվելու դեպքում խոստանում եմ անմիջապես վաճառել ՀԳՄ շենքը
19.10.2013 | 17:36

Կիրակի օրը՝ ՀԳՄ նախագագահի ընտրություններին, առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Ասեմ,որ ունեմ ընդամենը մեկ կետ պարունակող նախընտրական ծրագիր: Այն է՝ ՀԳՄ նախագահ ընտրվելու դեպքում խոստանում եմ անմիջապես վաճառել ՀԳՄ շենքը, Ծաղկաձորի և Սևանի ԳՄ ստեղծագործական տները, տպարանը, գրախանութը, ատամնաբուժարանը: Երդվում եմ, որ գոյացած ողջ հասույթը հավասարաչափ բաժանելու եմ բոլոր գրողներին անխտիր, ներառյալ թե՛ սփյուռքից, թե՛ Արցախից, թե՛ ազգային փոքրամասնություններից ընտրված ՀԳՄ անդամները: Գիտեմ՝ մյուսներն այդ նույն բանը կանեն, բայց դանդաղելով ու զգուշավորությամբ, որովհետև իրենք նույն գումարը կբաժանեն 2-3 հոգու մեջ, իսկ ես, ինչպես ասացի՝բոլորին և հավասարության սկզբունքով:

Դիտվել է՝ 8181

Մեկնաբանություններ