ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

ԴԱԻՇ-ը 8 ամսում Թուրքիային վաճառել է 800 միլիոն դոլարի նավթ

ԴԱԻՇ-ը 8 ամսում Թուրքիային վաճառել է 800 միլիոն դոլարի նավթ
03.12.2015 | 12:40

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո, որ ԴԱԻՇ-ն Իրաքի ու Սիրիայի տարածքում արդյունահանած նավթը վաճառում է Թուրքիային, հայտարարություններ հնչեցին տարածաշրջանի երկրներից ևս։ Իրանի նավթի, գազի ու նավթաքիմիական արտադրանքի արտահանողների միության նախագահ Հասան Տաջիկը Թեհրանում մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան նավթ է գնում ԴԱԻՇ-ից: «Թուրքիան իրեն անհրաժեշտ նավթի մի մասը գնում է ԴԱԻՇ-ից։ ԴԱԻՇ-ը օրական 700 000-800 000 բարել նավթ է կես գնով վաճառում Թուրքիային։ Թուրքիան այդ պատճառով նվազեցրել է Իրանից նավթամթերքի մի շարք տեսակների ներկրումը»։
Իրաքի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մուվաֆաք Ռուբային էլ Russia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը վերջին 8 ամսում Թուրքիայի «սև շուկայում» վաճառել է 800 միլիոն դոլարի նավթ, որը վաճառվել է նավթի համաշխարհային գնի համեմատ կեսից էլ պակաս գնով։ Ռուբային ընդգծել է, որ նավթի առևտուրը ԴԱԻՇ-ի թթվածինն է և եթե կտրվի այդ թթվածինը, ԴԱԻՇ-ը կխեղդվի։

Դիտվել է՝ 3416

Մեկնաբանություններ