Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը նախընտրական հիմնադրամներ են բացել ԿԲ-ում

Խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը նախընտրական հիմնադրամներ են բացել ԿԲ-ում
05.03.2017 | 22:03

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները Կենտրոնական բանկում (ԿԲ) բացել են նախընտրական հիմնադրամներ։ «2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները պարտավոր էին բացել նախընտրական հիմնադրամներ ընտրական ցուցակները գրանցելու վերաբերյալ ԿԸՀ որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում` մինչև մարտի 4-ը:

Սահմանված ժամկետում բոլոր գրանցված 5 կուսակցությունները և կուսակցությունների 4 դաշինքները Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ