Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրինագիծը
27.10.2017 | 15:29

Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրինագիծը: Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները: Քվեարկությունից առաջ նրանք քննադատեցին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ պնդելով, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա բանավեճը տեղափոխել է անձնական դաշտ և դրսևորել նախարարին ոչ հարիր պահվածք:

Oրինագիծը մի շարք սկզբունքային փոփոխությունների թվում սահմանում է՝ այսուհետ զինվորական ծառայությունից տարկետում ստացած ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։ Նախագիծն արժանացել է ուսանողների և կրթության փորձագետների քննադատությանը:

Դիտվել է՝ 3995

Մեկնաբանություններ