Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Էլի վարկ ու էլի արտաքին պարտքի ավելացում

Էլի վարկ ու էլի արտաքին պարտքի ավելացում
02.10.2018 | 00:35

Օրերս կառավարությունը հավանություն տվեց 2019-ի բյուջեի նախագծին, որը շուտով կներկայացվի «լուծարվող» խորհրդարանի դատին։ Ստացվում է, որ «ժողովրդի կամքը չարտահայտող» ԱԺ-ն պետք է հավանություն տա «ժողովրդական իշխանության» կարևոր ֆինանսատնտեսական փաստաթղթին։ Չծանրանանք քաղաքական անսովոր այս իրավիճակի վրա, ընդամենը բյուջեի տնտեսական մեկ դրվագի անդրադառնանք։ Ըստ նախագծի, 2019-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 1,462 տրլն դրամ, ծախսերը՝ 1,614 տրլն դրամ, դեֆիցիտը՝ 151,6 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտի մեջ 98,5 մլրդ դրամը կգոյանա արտաքին աղբյուրներից, իսկ 53 մլրդ դրամը՝ ներքին աղբյուրներից: Ավելի պարզ ասած` դեֆիցիտը «փակելու» միակ հույսն էլի արտաքին պարտքի ավելացումն է։ Հիմա ողջ խնդիրն այն է, թե վարկային այդ միջոցներն ի՞նչ ուղղությամբ են ծախսվելու։


Ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ական կառավարությունը աշխատավարձ ու թոշակ բարձրացրեց դրսի վարկային միջոցների հաշվին, այսինքն, պարտք վերցրին, թոշակ ու աշխատավարձ տվեցին, հետո տնտեսությունը կանգնեց փաստի առաջ, պետական պարտքի շեմն էլ վտանգավոր ցուցանիշի հասավ։ Վերջին տարիներին, իհարկե, աշխատավարձ ու թոշակ չբարձրացրին, սակայն դրա բացատրությունն էլ դժվար էր հասարակությանը տալ, թե ինչպես նախկինում վարկային միջոցներով են բյուջեի այդ բացը լրացրել, ու երկիրը կքել է հերթական պարտքի չափաբաժնի տակ։


Այսօր իշխանությունը 2019-ի բյուջեում մի շարք սոցիալական ծախսեր է ներառել` սկսած նվազագույն թոշակի բարձրացումից։ Հիմա հարց՝ ո՞րն է այն աղբյուրը, որն սպասարկելու է բյուջեի այդ ծախսերը, կա՞ն ներդրումներ, որոնք կապահովեն մշտական ֆինանսական հոսքեր։ Այսօրվա տնտեսական իրավիճակում դրա նշաններն անգամ չկան, ուրեմն ի՞նչ, էլի՞ վարկ՝ աշխատավարձ ու թոշակ բարձրացնելու համար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ