Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Վերջին շրջանում իմ պահվածքով անում էի այնպես, որ ԱԺ–ում ունենանք երկխոսության հնարավորություն, բայց երկխոսություն չեղավ. Արա Բաբլոյան

Վերջին շրջանում իմ պահվածքով անում էի այնպես, որ ԱԺ–ում ունենանք երկխոսության հնարավորություն, բայց երկխոսություն չեղավ. Արա Բաբլոյան
03.10.2018 | 00:00

Բոլորդ էլ գիտեք՝ վերջին շրջանում իմ պահվածքով անում էի այնպես, որպեսզի ունենանք Ազգային ժողովում երկխոսության հնարավորություն, բայց երկխոսություն չեղավ:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օգտին քվեարկությանը։

«Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ ես ու Նիկոլ Փաշինյանը, կարծեք, հասել էինք համաձայնության, ու քաղաքական առումով ինձ համար մեծ ուրախություն ու բավականություն էր, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա և ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկենք հարցը: Հայտնի էր, որ ուժերի մի մասը, ասենք՝ ԵԼՔ-ը, կողմնակից է շուտ ընտրություններին, մյուս մասն՝ ավելի ուշ: Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը»,- ասաց Բաբլոյանը:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ հանդես եկան, որում, ըստ նրա, նույնպես մի քանի կետով ու շատ խաղաղ ձևով ներկայացված են ժողովրդավարական ամբողջ մոտեցումները:

Խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին՝ Ա. Բաբլոյանը նշեց․

«Ես տիկին Նազարյանին մեղադրեցի նրանում, որ լրագրողի հարցին, թե եթե նրանք չգնան այդ քայլին, դուք ի՞նչ կանեք, փոխանակ ասի, որ իր առաջնորդին կհետևի, ով հանդես է եկել հայտարարությամբ, որ քաղաքական գործիչներն օգտագործելով ու բանակցելով է հարցը լուծելու, հայտարարեց, որ եթե հանկարծ մեզ չլսեք, ժողովրդին կհանենք փողոց: Ու ստացան այն, ինչ ստացան այսօր»:

Դիտվել է՝ 2640

Մեկնաբանություններ