Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Նիկոլ Փաշինյան. Գազի թանկացումը չի կարող պայմանավորվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակով

Նիկոլ Փաշինյան. Գազի թանկացումը չի կարող պայմանավորվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակով
09.01.2019 | 11:47

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դժվարանում է ասել՝ Հայաստանցի սպառողները մինչև երբ գազի դիմաց կվճարեն գործող սակագնով:


Երեկ «Իմ քայլը» խմբակցության 3 ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ գազի գնի բարձրացումը չի կարող պայմանավորվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակով: «Մենք բանակցությունները շարունակում ենք, որպեսզի երկարաժամկետ լուծումների գանք, և, իհարկե, մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում և շարունակելու ենք բանակցությունները և դիրքորոշում ենք արտահայտելու և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար», - նշեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 2671

Մեկնաբանություններ