Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Հրապարակ». Ինչո՞ւ չեն գալիս ներդրողները

«Հրապարակ». Ինչո՞ւ չեն գալիս ներդրողները
11.02.2019 | 00:18

«Հրապարակ»-ն իր խմբագրականում գրում է. «Երբ ծրագրում ես «տնտեսական հեղափոխություն» անել և ցանկացած առիթն օգտագործում ես ներդրողներին Հայաստան հրավիրելու համար, անգամ նեղվում ես, թե ինչու ներդրումներ չեն հոսում դեպի Հայաստան, պետք է հասկանաս դրա պատճառները:


Դրանց մի մասը, իհարկե, օբյեկտիվ են՝ չավարտված պատերազմով, ռուսական ներկայությամբ, ինֆրաստրուկտուրաների անկատարությամբ՝ պետական ապարատի կոռուպցիայով ու բյուրոկրատացմամբ պայմանավորված: Բայց կան նաև սուբյեկտիվ՝ հեղափոխությունից հետո ծագած խնդիրներ, որոնք մեծապես վնասում են տնտեսական աճին և մեր երկրի բարի համբավին: Դա հիմնականում օտարերկրյա կապիտալով կամ միջազգային դոնորների մասնակցությամբ իրականացվող պրոյեկտների հետ է կապված: Ոչ մի նորմալ բիզնեսմեն և խոշոր ընկերություն չի գա մի երկիր, որտեղ կա «Լիդիան Արմենիա»-ի, «Սանիթեք»-ի, «Վեոլիա ջրի», «Հարավկովկասյան երկաթուղու», «Թեղուտի» և շատ այլ ընկերությունների «պատմական փորձը»: Ընկերություններ, որոնք լուրջ խնդիրներ ունեն «Նոր Հայաստանում», և այդ խնդիրները չեն լուծվում օրենքի և տրամաբանության շրջանակներում: Ընկերություններ, որոնք մեծ գումարներ են կորցրել այս ամիսներին, հայտնվել իրավապահների տեսադաշտում, սահմանափակումների ենթարկվել:

Ընկերություններ, որոնք չգիտեն՝ չեն կարողանում պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչպես է պատկերացնում իրենց հետագա ճակատագիրը Հայաստանում, խաղի ինչ կանոններ է սահմանել, և կարողանալու են արդյոք իրենք շահույթ ապահովող գործունեություն ծավալել, թե մի օր վաճառելու կամ հանձնելու են իրենց ունեցվածքը և ձեռնունայն հեռանան մեր երկրից: ՀՀ կառավարության ներկայացուցիչները նրանց հոդաբաշխ պատասխաններ չեն տալիս, նրանց հետ չեն աշխատում, նրանց խնդիրների լուծմամբ չեն զբաղվում»:

Դիտվել է՝ 2213

Մեկնաբանություններ