Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ռուսաստանում 150 բանկ սնանկացման եզրին է

Ռուսաստանում 150 բանկ սնանկացման եզրին է
12.02.2019 | 23:06

Ռուսաստանի 437 բանկերից 150-ը գտնվում են սնանկացման եզրին` հայտնում է «Известия»-ն` հղում անելով ֆինանսական շուկայի մասնակիցներին: Բանկերի ֆինանսական վիճակի վատթարացման պատճառ նշվում է Ավանդների ապահովագրության գործակալությունում կրճատումների աճը: Իրավիճակն ավելի է բարդացրել, որ այս տարվանից ապահովագրության վճարներ պարտավոր են իրականացնել փոքր և միջին ձեռնարկությունները: «Չափազանց բարձր կրճատումների բեռը՝ փոքր բանկերի հիմնական խնդիրներից մեկն է», - նշել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի փոխնախագահ Անատոլի Կոզլաչկովը:


Խնդիրը լուծելու համար շուկայի մասնակիցները ստեղծել են հատուկ աշխատանքային խումբ: Փետրվարին խմբի փորձագետները պետք է քննարկեն փոքր վարկային կազմակերպությունների խնդիրները Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ: Բանկային շուկայի մասնակիցները կպահանջեն, որպեսզի ֆինանսական մեգա-կարգավորիչը զիջումների գնա:

Դիտվել է՝ 2146

Մեկնաբանություններ