Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Համոզված եմ՝ Ադրբեջանում ուշադիր հետևում եք հայաստանյան զարգացումներին։ Կարծում եմ նաև, որ նամակիս ասելիքը կհասնի Ձեզ՝ խորհրդատուների և վերլուծաբանների միջոցով։
Պարոն Ալիև, Դուք շատ լավ գիտեք՝ սպորտում չեն կազմակերպվում մենամարտեր՝ տարբեր քաշային կարգի մարզիկների միջև...