ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Եվ այս զառանցանքը հրամցնում են իբրև միջազգային իրավունք

 Եվ այս զառանցանքը հրամցնում են իբրև միջազգային իրավունք
09.09.2023 | 20:16

Հարյուր հազարավոր զոհերի պարագայում պատերազմող Ոկրաինան այլ հոգս չունի, դեռ թանաքը չչորացած, այս պահին խիստ մտահոգվել և հապճեպ դատապարտում է Արցախում նախագահի ընտրությունը՝ անվանելով այն առոչինչ: Իսկ ցեղասպանության դատապարտված արցախահայությանը սովատանջ անելն իրենց ընկալմամբ բնավ մտահոգիչ չէ, ավելին՝ խրախուսելի է: Եվ այս զառանցանքը հրամցնում են իբրև միջազգային իրավունք:

Ինչ վերաբերում է մեր Երկրին. յուրաքանչյուր առանցքային խնդիր, այդ թվում՝ աշխարհաքաղաքական կողմնորոշումները արմատապես վերանայելուն հանգեցնող վերպետական միջազգային կազմակերպություններին միանալն ու դրանցից դուրս գալը, ունի իմպերատիվ սահմանադրաիրավական ընթացակարգ: Այս դեպքում հարցի լուծման բացառիկ իրավասությունը վերապահված է հանրաքվեին:

Իշխանություններն այս դեպքում ունեն միայն մեկ պարտականություն՝ հանրությանը համարժեք և ազնվորեն պարզաբանել վիճակն ու հնարավոր հետևանքները, այդ թվում՝ առնվազն էներգետիկ ռեսուրսների և ժողովրդագրական տեղաշարժերի առնչությամբ: Վերջապես, հարկ է ՀԱՆՐԱՔՎԵՆ ԽՍՏԻՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: Հանրաքվեի դեպքում իշխանությունները պետք է ոչ թե զբաղվեն քարոզչությամբ, այլ բացառապես պարզաբանման առաքելությամբ. դա է պահանջվում միջազգային չափանիշներով:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 6925

Մեկնաբանություններ