Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու»

«Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու»
15.05.2024 | 18:36

Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանին հարցրի՝ մայիսի 15-ը սահմանազատման վերջին օրն է, Կիրանց չափագրողներ չե՞ն գնացել; Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում: Հարցրի, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Նրա խոսքով՝ դեռևս ճշտված չեն վիճահարույց 3 սյուների տեղադրման կետերը. եթե 3 կետերը լինեն ըստ ներկայացված սահմանազատման քարտեզի, ապա Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի կամուրջը, դրանից 130 մետր էլ դեպի Կիրանց գյուղը, անցնում են Ադրբեջանին: Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ այդ դեպքում Կիրանցում կառուցվող դպրոցի շենքը (այն շահագործման կհանձնվի սեպտեմբերին) կհայտնվի ադրբեջանցի զինյալների անմիջական տեսադաշտում, ոչ մի ծնող չի համաձայի, որ իր երեխան այնտեղ դասեր անի։ Հավելեմ, որ 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններում Կիրանցի ընտրողների մեծամասնությունը ընտրել է ՔՊ կուսակցությունը։ Հերոսական տարեգրություն ունեցող Կիրանցը Տավուշի սահմանամերձ այն եզակի գյուղերից է, որտեղից վերջին տարիներին արտագաղթ չի եղել, գյուղի բնակչությունն ավելացել է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3897

Մեկնաբանություններ