Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թուրքերը շտապեցնում են

 Թուրքերը շտապեցնում են
02.06.2024 | 18:02

Թուրքական կողմի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հաճախակի «հույս հայտնել», որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կկնքվի։

Բանալի բառը «շուտափույթն» է։ Պետք է հասկանալ, թե ինչի համար են թուրքերը շտապեցնում։

Հնարավոր տարբերակներից են.

- ուկրաինական պատերազմի հնարավոր սառեցումը,

- Իրանում իշխանության տրանզիտը, ինչը կարող է փոխել այդ երկրի արտաքին քաղաքականությունը,

- իրենց ազդեցության գործակալ Հայաստանի վարչապետի ու իր թիմի թուլացումն ու մոտակա ամիսներին իշխանության կորստի վտանգը,

- կամ այդ ամենը միասին։

Հնարավոր է, որ մոտակա ամիսներին ևս հիմնարար իրադարձություններ են սպասվում, որոնք կարող են փոխել միջազգային կոնֆիգուրացիան։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 6050

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ