«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Վրաստանում գործող իշխանությունների ամրապնդման դեպքում ընդդիմադիր արևմտամետ քաղհասարակության ներհոսք է սպասվում Հայաստան

Վրաստանում գործող իշխանությունների ամրապնդման դեպքում ընդդիմադիր արևմտամետ քաղհասարակության ներհոսք է սպասվում Հայաստան
29.10.2024 | 14:22

Վրաստանում տեղի ունեցող ընտրական զարգացումների առնչությամբ ՀՀ գործող վարչախմբի «գաղափարական» թևը սպասողական լռության մեջ է գտնվում։ Նորմալ պայմաններում նրանք պետք է կուրծք ծեծեին ու գոռային ողջ աշխարհով մեկ, որ Վրաստանում ընտրություններ են կեղծվել և այլն, և այլն։

Սակայն հիմա սպասողական լռություն են պահպանում․ ո՛չ իրենց պարագլխի օրինակով գոհունակություն են հայտնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ (վերջինս արդեն շնորհավորել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեին՝ «ընտրություններում տարած տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ), ո՛չ էլ աղմուկ են բարձրացնում։

Չեն շնորհավորում, քանի որ առաջիկայում Վրաստանում քաղաքական, նույնիսկ սահմանադրական ճգնաժամի հարցեր կարող են առաջանալ (պառլամենտի գործելու համար 150-ից 100 պատգամավորի մասնակցություն է անհրաժեշտ, իսկ իշխող «Վրացական երազանքը» ստացել է 89 մանդատ), մյուս կողմից էլ հարցականի տակ կդրվեն իրենց գրանտային եկամուտները։

Չեն աղմկում, քանի որ նախ՝ ինչպես նշեցինք, իրենց պարագլուխն արդեն շնորհավորել է, իսկ ազատությունների ու ժողովրդավարության վերաբերյալ իրենց պատկերացումները հիմա փոխվել են, չեն կարող հակասել առաջնորդի կարծիքին, և երկրորդ՝ Վրաստանում գործող իշխանությունների ամրապնդման դեպքում ընդդիմադիր արևմտամետ քաղհասարակության ներհոսք է սպասվում Հայաստան՝ համապատասխան ֆինանսական հոսքերով, հանգամանք, որից կարող են լիուլի օգտվել` միաժամանակ սերտաճած մնալով պետական մեքենային։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 2967

Մեկնաբանություններ