«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հետևողականորեն «փչացնում» է իր թիմակիցներին

Հետևողականորեն «փչացնում» է իր թիմակիցներին
30.10.2024 | 16:14

Նիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանի տեղը, որպես արդարադատության նախարարի թեկնածու, նախկինում չգիտե՞ր, ինչու՞ էին մեյդան ընկել Արփինե Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, փաստաբան Սիրունյանը, Անդրանիկ Քոչարյանը և մյուսները։ Նիկոլ Փաշինյանին պետք էր, որ իր թիմակից-«քայլող ուսապարկերը» խայտառակվեն, ինչն էլ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանին հարկավոր է, որ իշխող թիմը իր դեմ չհամախմբվի, պառակտված լինի, բոլորը բոլորի հետ անհաշտ լինեն, ինքն էլ, ճապոնական կայսրի նման, բոլորին վերևից նայի, իրենց տեղը դնի։ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ պատերազմում պարտությունը, կապիտուլյացիան, Ադրբեջանին շարունակվող զիջումները միայն իր վրա մնան, ուստի նրա հրահանգով ադրբեջանամետ, ըստ էության, հակապետական ելույթներ են ունենում Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Գագիկ Մելքոնյանը… Եթե հերթական կամ արտահերթ ընտրություններով ՔՊ-ն վերարտադրվի, Նիկոլ Փաշինյանը շարունակվող պարտությունների համար մեղավոր է կարգելու Հայաստանի ժողովրդին՝ 3 միլիոն վարչապետերին՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ