«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Դավաճանների ոհմակը Հայաստանում չպետք է կարողանա հաստատել վերջնական բռնապետություն

Դավաճանների ոհմակը Հայաստանում չպետք է կարողանա հաստատել վերջնական բռնապետություն
01.11.2024 | 13:34

Հասկանում ե՞ք, եթե քաղաքական բովանդակություն պարունակող թռուցիկներ փակցնող երիտասարդներին կեղծ օպերատիվ տվյալների հիման վրա զենք ունենալու կասկածանքի խնդալու պատրվակով ձերբակալում են, ապա դա խոսում է այն մասին, որ գործող դավաճանական վարչախումբը այլևս վերջնական կերպով անցնում է կոշտ ավտորիտարիզմի մեթոդաբանությանը:

Էս այլանդակությունը որևէ կերպ չպետք է հանդուրժվի: Մի շիզոֆրենիկ բռնապետիկի հակումներ ունեցող ոչնչության գլխավորությամբ պետությունը հանձնող դավաճանների ոհմակը Հայաստանում չպետք է կարողանա հաստատել վերջնական բռնապետություն:

Ազատություն բոլոր ձերբակալված քաղբանտարկյալներին:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3017

Մեկնաբանություններ