Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Բանակն այն կառույցն է որտեղ անհրաժեշտ է հստակ կանոնակարգ, ուժեղ ղեկավար և հայրենասիրական գաղափարախոսություն

Բանակն այն կառույցն է որտեղ անհրաժեշտ է հստակ կանոնակարգ, ուժեղ ղեկավար և հայրենասիրական գաղափարախոսություն
29.01.2025 | 08:41

Բանակն այն կառույցն է, որը չի կարող հանդուրժել օխլոկրատիա:

Որտեղ ընդունելի չեն նեպատիզմի վրա հենված առաջխաղացումները։
Բանակն այն կառույցն է որտեղ անհրաժեշտ է հստակ կանոնակարգ, ուժեղ ղեկավար և հայրենասիրական գաղափարախոսություն։
Հայոց բանակը միշտ գլխավորել է ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆ, պատերազմը ղեկավարել ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏԸ, իսկ իշխանները և մելիքները անձամբ են առաջնորդել իրենց զորքին։
Անգամ այն ժամանակաշրջանում, երբ արքա չենք ունեցել, ունեցել ենք գահերեց զորավար և սպարապետ, ովքեր իրենց հերոսական կերպարով ու անձնազոհությամբ պատմական պայքարի ուղի են հարթել, պահպանելով հայի ինքնությունը։
33 տարի առաջ մարտերում կոփված ջոկատնրից ծնունդ առած ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ շնորհավոր տոնդ։
Խոնարհումս հայկական երկու հանրապետությունների համար նահատակված բոլոր հայորդիների հիշատակին, գիտակցված մահը անմահություն է։

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3389

Մեկնաբանություններ