Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Էս «դիմավորումն» էլ կարող է լրիվ ֆեյք լինել

Էս «դիմավորումն» էլ կարող է լրիվ ֆեյք լինել
14.02.2025 | 17:38

Նիկոլը մեկնել է Մյունխենի անվտանգության համաժողով և իր կայքում հրապարակել Գերմանիա ժամանելու ֆոտոները։

Դիմավորողների թվում օրինակի համար գեթ մեկ գերմանացի պաշտոնյա չի երևում։

Բոլորը ՀՀ պաշտոնյաներ են։

Շատ հնարավոր է՝ Նիկոլի հետ նույն ինքնաթիռով եկած։

Այսինքն էս «դիմավորումն» էլ կարող է լրիվ ֆեյք լինել։ Մոտավորապես այսպես.

«Սուրո, Էդոյի հետ աստիճանների մոտ շարքով կանգնեք, յանմ դիմավորում եք ինձ»։

Նկարներում երևացող էն շիկահեր ծյոծն էլ թեպետ գերմանացի է, բայց ... Բավարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս դոկտոր Քրիստինե Զասսեն է։

Իսկ հիմա հիշենք, թե ինչպես էին զանազան նիկոլականներից սկսած, դանիելիոաննիսյաններով վերջացրած ՀՀ «ինքնիշխանության աննախադեպ աճը» գովերգում։

Հիշեցնեմ նաև, որ մի քանի օր առաջ «Եվրոպա գնալու» մասին օրենք ընդունեց ԱԺ-ն...

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Հ.Գ.

Տեսնես գոնե մի հատ տաբուրետ կգտնե՞ն համաժողովի ժամանակ սրան տան, թե՞ պատի տակ ոտքի վրա կանգնած է մնալու։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ