Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Պետական թալանը պոզով-պոչով է լինու՞մ

Պետական թալանը պոզով-պոչով է լինու՞մ
27.02.2025 | 14:02

Լուրերով կարդում եմ, թե բա` ՀՀ կառավարությունը 150 միլիոն դոլարի վարկ հատկացրեց «Լիդիանին»` Ամուլսարի շահագործման համար:

Այ քեզ ֆոկուս:

Տարիներով շուխուռ, թե բա` ներդրումներ են անում, որ հանք շահագործեն:

Հիմա Հայաստա՞նն է վարկ տալիս շահագործման համար:

Է՜, որ շահագործվում է, գոնե թող հենց պետական շահագործում լինի:

Ի՞նչ է նշանակում՝ հանքը լինի Հայաստանից, վարկը լինի Հայաստանից, աշխատողները լինեն Հայաստանից, բայց դու տես` շահույթը գնա «Լիդիանին», որը գրանցված է Կանադայում:

Էլ պետական թալանը պոզով-պոչով է լինու՞մ:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2646

Մեկնաբանություններ