Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Չեն պատրաստվում մտնել այդ դավաճանական գործողության ծանրության տակ

Չեն պատրաստվում մտնել այդ դավաճանական գործողության ծանրության տակ
05.03.2025 | 22:14

Ինչպես տեղեկացնում է 168.am-ը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառը, ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի հերթական պահանջը, այն է՝ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հարցերի հետկանչի ուլտիմատումն է:

Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը տևական ժամանակ դիմադրում էր, սակայն այլևս որևէ տարբերակ Նիկոլ Փաշինյանը գրասենյակին չի թողել. Հայցերը պետք է հետ կանչել և վերջ. առանց դրա՝ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրի:

Շուրջ երկու տասնյակ աշխատակիցներից մի քանիսն արդեն մի քանի օր աշխատանքի չեն գնում, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ողջ գրասենյակը դիմում է գրել. Չեն պատրաստվում մտնել այդ դավաճանական գործողության ծանրության տակ:

Մեր տեղեկություններով՝ շուրջ 2 տասնյակ աշխատակից ունեցող գրասենյակից ազատման դիմում չի գրել միայն գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը: Վերջինս հույս ունի զբաղեցնել Եղիշե Կիրակոսյանի տեղը:

Դիտվել է՝ 5448

Մեկնաբանություններ