Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արի՜, արի՜

Արի՜, արի՜
21.03.2025 | 07:56

Իմ տնազուրկ, բնազուրկ, երկրազուրկ արցախահայություն։

Իմ շվարած, մոլորված, վաղվա օրը կորցրած, սատանայի ձեռքին գործիք դարձած, քո երկրի մեջ ուրիշ երկրի վասալ դարձած, իմ ցավակից հայաստանաբնակ քույրեր, եղբայրներ։

Հայ ժողովուրդ, դու անտեղյակ, քեզ առնում են, ծախում են, նվիրում են, խոստանում են։

Դու ատամներդ սեղմած` դիմանում ես, լռում ես։

Քեզ քո իշխանավորը սպառնում է պատերազմով։

Դու համբերում ես հանուն «խաղաղության» պայմանագրի, որը խախտելու համար թուրքը դժվարություն չունի։

Հիշիր մեր հայտնի դերասանի ասածը` կոստյու՞մն է, որ պիտի գեղեցկացնի մարդուն։

Մի թղթի կտո՞րն է, որ պիտի խաղաղություն բերի քեզ։

Սիրելիներս, խաղաղությունը միայն ուժեղների մենաշնորհն է։

Խաղաղություն ես ուզու՞մ, ուժեղ եղիր, մի զիջիր թշնամուդ` ոչինչ, մի մուրա նրանից, ոչինչ, պահանջներից մի կատարի` ոչինչ։

Խաղաղությու՞ն ես ուզում, վախկոտ իշխանություն մի' ունենա, անցած հպարտությունդ գտիր ու բռունցք արա մատներդ։

Ազատվի'ր վախից իրեն կորցրած կկվից։

Մենք էլ ձագ չունենք աղվեսին տալու, դու վրեժ ունես աղվեսից լուծելու։

Ժողովուրդ ջան, քո հաղթած անցյալիդ վերադառնալու համար, այսօր` մարտի 21-ին, ժամը 6-ին, արի Ազատության հրապարակ։

Արի խելք-խելքի տանք, ուս-ուսի տանք, ձեռք֊-ձեռքի տանք ու մեր սրբազան հայրենիքը դուրս բերենք ճահճից ու մթից, ազատենք հուդաներից ու ավազակներից։

Արի, արի։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3925

Մեկնաբանություններ

link"> Հպարտ և հու­սա­վառ