Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը առաջնահերթություն է Թեհրանի համար

Տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը առաջնահերթություն է Թեհրանի համար
30.04.2025 | 12:50
«Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է»,- երեկ Բաքվում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Ինչքան էլ մեր հայրենակիցներից շատերին այս հայտարարությունը դուր չգա, սա Թեհրանի մշտական և անփոփոխ դիրքորոշումն է:
Տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը առաջնահերթություն է Թեհրանի համար և նույն սկզբունքից ելնելով էլ՝ Իրանի իշխանություններնընդդիմանում են «Զանգեզուրի միջանցք» բացելու Բաքվի ցանկություններին:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Դիտվել է՝ 2999

Մեկնաբանություններ