Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               

Ալե՛ն, Վահագնը քեզ վաղուց է ոչնչացրել՝ անվանելով «գավնասերիալներում խաղացող», «հավերժ մարմնավաճառ»

Ալե՛ն, Վահագնը քեզ վաղուց է ոչնչացրել՝ անվանելով «գավնասերիալներում խաղացող», «հավերժ մարմնավաճառ»
02.05.2025 | 14:22

Քայլիստ Ալենը որոշել է բարոյախրատական դասեր տալ երեկ Երևանի Զեյթուն թաղամասում քայլիստ Վահագնի մոր կողմից սադրանքի ենթարկված ընդդիմադիրներին, թե բա «գծեր կան, որոնք հենց անցնում ես՝ ոչնչանում ես»...

Նախ՝ սկսենք նրանից, որ նույն օրվա տարբեր ժամերին ընդդիմադիրներին մոտեցող ու դիտավորյալ վեճ հրահրող, խուլիգանական վարքագիծ դրսևորող (ձեռնափայտով մարդկանց էր հարվածում, լիրբ անվանում այդտեղ գտնվող կանանց և այլն) այդ 70-նն անց կինը դիտավորյալ էր այդ ամենն անում:

Դե չի կարող նորմալ մարդը, հենց այնպես հայտնվել մի տեղում նույն օրվա տարբեր ժամերին և նույն մարդկանց հետ հենց այնպես վեճի բռնվել:

Երկրորդը՝ տարիքն ու հաշմանդամ լինելը բացարձակ կապ չունեն մարդու դաստիարակության և մակարդակի հետ:

Ալե՛ն, ՎահագնիԴ մայրը խնդիրներ ունի վերը նշվածի հետ:

Իմ մայրն էլ է 70-նն անց ու հաշմանդամ, բայց դե ՎահագնիԴ մամային ԵՐԲԵՔ չի հասնի, որովհետև ինքը դաստիարակված ԿԻՆ է և իր տարիքն ու հաշմանդամ լինելը ԵՐԲԵՔ չի օգտագործել ու չի օգտագործի ինչ-որ նպատակով:

ՎահագնիԴ մայրը երկրորդ անգամ հայտնվելով ընդդիմադիրների ակցիայի վայրում արդեն հաստատում է, որ այնտեղ է գնացել մեկ նպատակով՝ սադրելու և մարդկանց հրահրելու:

Երրորդը՝ դու շատ վաղուց ես ոչնչացված այդ նույն Վահագնի կողմից և դարձել ես քո նշած ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆԸ, երբ այդ նույն Վահագնը քեզ ՀԱՆՐԱՅՆՈՐԵՆ անվանում էր «ԳԱՎՆԱՍԵԼԻԱԼՆԵՐՈՒՄ ԽԱՂԱՑՈՂ», «ՀԱՎԵՐԺ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ...», բացահայտ ցույց էր տալիս իր զզվանքը քեզանից, բայց դու որպես մարդ դրան ՀԱՆՐԱՅՆՈՐԵՆ չպատասխանեցիր՝ փաստացի համաձայնելով նրա ասածների հետ:

Ալե՛ն, հանգստացի, դու ոչնչացված ես ՎահագնիԴ կողմից բոլոր առումներով:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2839

Մեկնաբանություններ