Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Պրոպագանդան բարդ արվեստ է, որը չի կարող այսքան մերկ ու փնթի լինել

Պրոպագանդան բարդ արվեստ է, որը չի կարող այսքան մերկ ու փնթի լինել
10.05.2025 | 19:48

«Գերմանիան ուներ ծրագիր՝ Ստալինգրադից հետո իջնի և վերցնի Կովկասը, ապա գրավեր Թուրքիան, որն էլ ենթադրում էր միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»:

Իրեն հայաստանյան ռազմական գիտության ռահվիրա համարող սուբյեկտի այս խոսքերը վկայում են խորը հակաակադեմիզմի, դավադրապաշտության ու էժան պոպուլիզմի մասին:

Տվյալ միտքը չունի բավարար փաստագրական կամ արխիվային հիմք՝ որպես պատմագիտական կամ պատմաաշխարհաքաղաքական լուրջ պնդում ընկալվելու համար։ Ակադեմիական դիտանկյունից այն չի համապատասխանում գիտական վերլուծության չափանիշներին մի պարզ պատճառով՝ չկա դրան վերաբերող որևէ աղբյուր:

Գերմանիայի ռազմավարական պլանների վերաբերյալ նման պնդումը չի հաստատվում որևէ ճանաչված պատմագիտական աշխատության կամ դիվանագիտական փաստաթղթի միջոցով։

Պրոպագանդան բարդ արվեստ է, որը չի կարող այսքան մերկ ու փնթի լինել:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ