Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հանգիստ ու մաքուր խիղճ է պետք քնելու համար

Հանգիստ ու մաքուր խիղճ է պետք քնելու համար
16.05.2025 | 15:35

Հասարակ ու սովորական բան է թվում քնելը, բայց ինչքան շատ բան է պետք քնել կարողանալու համար։ Հանգիստ ու մաքուր խիղճ է պետք քնելու համար։ Պետք է ոչ մի տեղդ չցավի, որ կարողանաս քնել, ո՛չ սիրտդ, ո՛չ հոգիդ ո՛չ էլ ոսկորներդ ու անգամ ատամդ։ Արթնանալու հավատ է պետք քնել կարողանալու համար, ոչ ոք երբեք չի քնի, եթե չհավատա արթնանալուն։ Չոր ու փափուկ անկողին է պետք քնելու համար։ Չնայած հազար անգամ եղել է, որ հոգնածությունից քնել ենք անգամ չոր աթոռին կամ թաց գետնին։ Չես կարող քնել, երբ մրսում ես։ Լռություն ու խաղաղություն է հարկավոր քնելու համար։ Չտանջող հիշողություններ են պետք ու հույս, որ վաղը կգա։ Հիմա հասկանում եմ, որ սովորական չեն այն օրերը. երբ կարողանում ենք քնել։

Ասում են՝ վաղը գալու է. գուցե կգա...

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 12041

Մեկնաբանություններ