Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ինչու՞ Նիկոլը հարձակվեց եկեղեցու վրա

Ինչու՞ Նիկոլը հարձակվեց եկեղեցու վրա
05.06.2025 | 12:00

Եկեղեցու դեմ Նիկոլի արշավով տարված՝ հասարակությունը չնկատեց, որ Արցախի Հանրապետությունն այլևս նախագահ չունի ու, ըստ երևույթին, ոչ էլ կունենա։

Այդպիսինն է Արցախի քաղաքական «վերնախավը»։ Նրանց համարձակության մաքսիմումը, փաստորեն, թաքուն ԱԺ նախագահ ընտրելն էր (հանկարծ Նիկոլը չիմանա)։ Իսկ ահա նախագահ ընտրելու (ընտրվելու) համարձակություն չունեցան։ Այս փաստը շատ հարցերի պատասխան է տալիս։ Առաջիկայում այս թեմային անպայման կանդրադառնամ։

Իսկ հիմա ուրիշ հարց եմ ուզում տալ ընթերցողներիս։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Նիկոլը հարձակվեց եկեղեցու վրա։ Որպեսզի՝ Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումը թաքցնի, թե՞ որովհետև Արցախի ղեկավարության հարցն արդեն լուծեց ու հիմա էլ անցել է հաջորդ թեմային՝ եկեղեցին ոչնչացնելուն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2959

Մեկնաբանություններ