Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ի՞նչ է նշանակում ընտրությունների նախօրյակին ընտրողներին իրենից զանգվածաբար վանելու այս քայլը

Ի՞նչ է նշանակում ընտրությունների նախօրյակին ընտրողներին իրենից զանգվածաբար վանելու այս քայլը
09.06.2025 | 18:10

Եկեղեցու դեմ Նիկոլի պատերազմին դեմ է ողջ հայ ժողովւրդը՝ ընդհուպ մինչև Հովիկ Աղազարյան։ Իհարկե, դա չի նշանակում, թե Նիկոլը հետ կկանգնի ԱԱԾ-ի, ոստիկանության ու պարեկների միջոցով Վեհարանը գրավելու սևեռումից։

Սակայն Ալենն արդեն հայտարարել է, որ մեկ տարուց ընտրություններ են։ Արդյո՞ք Նիկոլին կհաջողվի մանիպուլյացիաների միջոցով հասարակության մեջ արդարացնել եկեղեցու անկումը, ինչպես նա հաղթանակ հռչակեց պատերազմում պարտությունը կամ Արցախի կորուստը հայտարարեց որպես Հայաստանի անկախության վերականգնում։ Երկարաժամկետ հեռանկարում դա չի բացառվում, սակայն, ըստ Ալենի հայտարարածի, Նիկոլը երկար ժամանակ չունի՝ ընդամենը մեկ տարի, իսկ եկեղեցու դեմ պատերազմը դեռ նոր է սկսվել. ամենայն հավանականությամբ, նրան չի հաջողվի այս կարճ ընթացքում մարդկանց հիշողությունից ջնջել իր այս մի ոճրագործությունը։

Ի՞նչ է նշանակում ընտրությունների նախօրյակին ընտրողներին իրենից զանգվածաբար վանելու այս քայլը․ միայն մի բան՝ Նիկոլը չի էլ մտածում, որ ընտրություններում հաղթելու է քվեների միջոցով, ուղիղ հակառակը՝ արդեն նա կայացրել է որոշում, որ ընտրություններն ընթանալու են դաժան, անխնա խախտումներով, նա գողանալու է մարդկանց ձայնը, ինչպես արդեն արել է 2021-ին։

Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ