Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մերձավոր Արևելքը՝ լրջագույն աշխարհաքաղաքական ցնցումների շեմին

Մերձավոր Արևելքը՝ լրջագույն աշխարհաքաղաքական ցնցումների շեմին
14.06.2025 | 11:10

Եթե Իրանն իսկապես ցուցադրի, որ ունի ոչ միայն բավարար քանակով հարստացված ուրան (պլուտոնիումի պահով նույնպես քիչ չեն տեղեկությունները), այլ նաև միջուկային զենքի փորձարկում իրականացնի՝ դա կբերի լրջագուն աշխարհաքաղաքական հետևանքների մեծ Մերձավոր Արևելքում։ Դա կնշանակի, որ արդեն իսկ խարխլված միջուկային ուժային բալանսը անվերադարձ խախտվել է, և, օրինակ, Թուրքիան, Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան արդարացիորեն կձգտեն նույնպես ունենալ միջուկային զենք՝ կարգավիճակի և անվտանգության նկատառումներից ելնելով։ Իսկ դա իր հերթին կնշանակի, որ ՄԱԿ-ի չտարածման սկզբունքը վերջնականապես կորցրել է իր արդիականությունը։ Եվ կսկսվի մի անարխիկ հակամարտային բազմաբևեռ աշխարհակարգ, որ, ինչպես հնագույն չինացիները կբնութագրեին, ավելի լավ կլիներ լինել շուն խաղաղության ժամանակ, քան մարդ՝ այսպիսի աղետալի դարաշրջանում։

“Better to be a dog in times of peace than a man in times of chaos.”

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 2478

Մեկնաբանություններ