Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Իրանին հարվածել են օկուպացված Արցախից

Իրանին հարվածել են օկուպացված Արցախից
23.06.2025 | 11:00

Առավոտյան օկուպացված Արցախից օդ են բարձրացել իսրայելական կործանիչներ և հարվածել Իրանի միջուկային կայաններին:

Այսինքն, Իրանի պատասխանը չպետք է ուշանա:

Կենաց մահու պատերազմը շարունակվում է:

Սա ևս մեկ անգամ փաստում է բազմիցս տարբեր եթերներով հնչեցրած իմ այն պնդումը, որ 44 օր Արևմուտքի երկրներն ամեն կերպ օգնում էին Ադրբեջանին, որպեսզի Իսրայելը վստահ լինի և պատերազմ սկսի Իրանի դեմ։

Հետևենք իրադարձությունների զարգացմանը։

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ