Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ու նորից մեռավ անմեղության կանխավարկածը

Ու նորից մեռավ անմեղության կանխավարկածը
26.06.2025 | 20:05

Տեսնես՝ իրավապահ համակարգը ի՞նչ է մտածում իշխանության այս խելահեղ գրոհի մասին, ի վերջո, առանց դատ ու դատարանի, առանց վճռի՝ ոչ բարով պետություն ներկայացնող այրերը և նրանց բանակները մարդկանց հանցագործ և ահաբեկիչ են կարգում:

ԱԱԾ ներկայիս ԺՊ-ն նորմալ է՞ համարում գաղտնի ինֆորմացիայի հանրայնացումն ու կեղծված փաստերով կայծակնային վճիռները՝ նման լիազորություն չունեցող անձանց կողմից:

Արմեն Աբազյանը, կարծես, նաև սրա համար հեռացավ՝ հասկանալով, որ իրավիճակը լրիվ է դուրս եկել վերահսկողությունից:

Հիշեցնեմ. վաղը բոլորդ եք կանգնելու պատասխանատվության առաջ, քանի որ, ի հեճուկս ձեր բոլորի հակահայ և հակապետական ջանքերի, ՀՀ լինելու է, և այդ պետությունը ձեզ դատելու է՝ իրեն լուծարելու փորձերի համար:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 5975

Մեկնաբանություններ