ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Նա ամեն ինչ անում է մանր դոզաներով

Նա ամեն ինչ անում է մանր դոզաներով
30.06.2025 | 11:08

Նիկոլը շատ լավ է զգում հասարակական զգայարանները՝ հիմա կրքերը հանդարտեցնելու պահն է, մինչև նոր օպերացիա:

Նա ամեն ինչ անում է մանր դոզաներով՝ մարդկանց հարմարեցնելով իրականության իր պատկերացմանը, որից հետո դիմադրությունը ավելի փոքր կլինի:

Այ դա՜ է քաղաքական տեխնոլոգիան, համեմված հանրային գիտակցականի վրա ազդելու նուրբ գործիքներով, սիրելի՛ ընդդիմադիրներ:

Թե չէ մուկն ու կատու խաղալով երկար չես գնա։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 14359

Մեկնաբանություններ