Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վատ է լինում, երբ մարդկանց մանիպուլացնում են` իրենց չեղած հալով

Վատ է լինում, երբ մարդկանց մանիպուլացնում են` իրենց չեղած հալով
05.07.2025 | 13:25

Պաշտպանության նախարար Պապիկյանը առանձնահատուկ գնով ձեռք է բերել հսկայական բնակարան նորակառույց թաղամասում՝ Երևանի կենտրոնում։

Ի դեպ, չի հերքվել, հակառակը` հաստատվել է:

Գուցե Սեյրան Օհանյանի տան հարցով քամակը ճղելիս նույն ֆրազաները իր կուսակցի մասին է՞լ արտաբերեր Արշակյան Հակոբը:

Այո, բանակի վիճակը վատ է լինում, երբ հրամանատարները հսկայական տներ են կառուցում և ձեռք բերում` կասկածելի միջոցներով ու գներով, իսկ ավելի վատ է լինում, երբ Արշակյան Հակոբի նմանները մարդկանց մանիպուլացնում են` իրենց չեղած հալով:

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4700

Մեկնաբանություններ