Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Մենք տարին ընկալում ենք որպես չորս մասից բաղկացած դասական կառուցվածքով սիմֆոնիա

Մենք տարին ընկալում ենք որպես չորս մասից բաղկացած դասական կառուցվածքով սիմֆոնիա
02.09.2025 | 19:41

Շոգ ա, չէ՞։ Տարվա եղանակը փոխվեց, բայց եղանակը չփոխվեց՝ նույն շոգ ու կրակն ա։

Հեչ մտածել ե՞ք, թե ինչ հետաքրքիր բառ ա հայերեն «եղանակ» բառը, ինչ հետաքրքիր իմաստներ ունի։

Ուրեմն՝ բացի տվյալ պահին մթնոլորտի վիճակը ցույց տալուց, եղանակը նաև տարվա եղանակ ա նշանակում՝ էն, որ թիթիզ եվրոպացիք «սեզոն» են ասում՝ գարունը, ամառը, աշունը, ձմեռը... Դրանցից ամեն մեկը եղանակ ա՝ տարվա եղանակ։ Իսկ ու՞ր է տարվա մե՛ր եղանակը՝ այն հինգերորդը...

Եղանակ նշանակում ա նաև ձև, կերպ, միջոց, օրինակ՝ ի՞նչ եղանակով են էս բանն անում։ Այսինքն՝ եթե խորանանք, տարվա եղանակ նշանակում ա էն օդերևութաբանական միջոցը, կերպը, որով տարին հանդես ա գալիս տվյալ պահին՝ ամռանը շոգացնում ա, ձմռանը՝ մրսացնում, գարնանը՝ վերածնում, աշնանը՝ գունավորում։ Տարվա ամեն եղանակի հետ տարին կերպարանափոխվում ա՝ նոր կերպով, նոր եղանակով ա հանդես գալիս։

Բայց, ախր, եղանակ նշանակում ա նաև երաժշտություն, երգ, մեղեդի։ Այսինքն՝ տարվա եղանակը տարվա երգն ա՝ տարվա մեղեդին։ Հիմա տարին աշուն ա երգում, բայց դեռ շոգ, ամառոտ նախերգն ա։ Հետո կգա բուն աշնանային մեղեդին՝ վառ, գունավոր, որը կամաց-կամաց կվերածվի նախաձմեռային վերջերգի։

Մենք տարին ընկալում ենք որպես չորս մասից բաղկացած դասական կառուցվածքով սիմֆոնիա։ Իսկ Վիվալդին մեր համար կոմպոզիտոր չի, այլ օդերևութաբան ա՝ Սուրենյանի նախապապը։

Նենց որ՝ երբ ասում ենք, որ հայերենը հնդեվրոպական լեզու ա, դա զուտ լեզվաբանական դասակարգում ա, որ իմանանք հայերենի տեղը մյուս լեզուների կողքին։

Բայց իրականում՝ հայերենը լեզու չի, հայերենն ապրելակերպ ա, երբ տարվա եղանակը հնչողությամբ ա որոշվում, իսկ ժամանակը՝ սրտի զարկերով։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9541

Մեկնաբանություններ