Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

«Կարելի՞ ա հանգած մոմերը վառենք...»

«Կարելի՞ ա հանգած մոմերը վառենք...»
07.10.2025 | 11:58

Հուզվեցի...

ՈՒզում եմ պատմել պատերազմական այս օրերի կարդացածս ամենահուզիչ պատմությունը։

Երկու մանկահասակ տղուկներ եկեղեցի են մտնում: Մոմավաճառը հարցնում է․

- Ի՞նչ կա, երեխե՛ք։

Տղուկները ասում են.

- Մորքուր, կարելի՞ ա հանգած մոմերը վառենք...

Ինչ եմ ուզում ասել․

Տղուկներ ջան, շու՛տ մեծացեք, դուք Հայաստանի ապագայի տերն եք, դուք դեռ շատ մոմեր եք վառելու, մեր օջախների լույսը երբեք չի մարելու...

Չգիտեմ՝ ով էր գրել սա հինգ տարի առաջ այս օրը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 8799

Մեկնաբանություններ