Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Անհաջողության անատոմիա․ ինչ է ցույց տալիս Հայաստանի հավաքականի պարտությունը

Անհաջողության անատոմիա․ ինչ է ցույց տալիս Հայաստանի հավաքականի պարտությունը
12.10.2025 | 12:10

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով զիջեց Հունգարիային։

Հավաքականը գրեթե ողջ հանդիպման ընթացքում զիջում էր նախաձեռնությունը՝ թողնելով խաղի ընթացքը մրցակցի ձեռքում։

Հարձակման կառուցվածքը կիսատ էր, փոխանցումները՝ դանդաղ ու կանխատեսելի, իսկ դաշտի կենտրոնը ամբողջությամբ վերահսկում էին հունգարները։

Առանց համակարգային փոփոխությունների՝ սկսած մանկապատանեկան դպրոցներից մինչև ազգային թիմի ռազմավարական տեսլականը, մենք կրկին ու կրկին կբախվենք նման արդյունքների։

Ժամանակն է հրաժարվել «արժանապատիվ պարտության» հոգեբանությունից և սկսել ձևավորել թիմ, որը դաշտ է դուրս գալիս ոչ թե պարտությունից խուսափելու, այլ հաղթանակի հասնելու նպատակով։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ