Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ո՞վ սրան բերեց

Ո՞վ սրան բերեց
30.10.2025 | 12:51

Հայաստանը Ադրբեջանի հետ երկար պատմություն ունի՞, ավելի երկար քան Ռուսաստանի՞։

Սա ալիևյան խոսույթ Է, սա թուրքի բառապաշար է։

Ո՞վ սրան բերեց։

Մեր գլխին կապեց։

Արմենակ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ.

Թուրքական և ադրբեջանական բանակներում հայ հրամանատարներ, հայ գեներալներ և հայ հերոսներ չեն եղել։

Ռուսաստանը հայերին չի կոտորել, մորթել ու ցեղասպանել, իսկ հայաստան աշխարհը չի հայաթափել, գրավել ու նվաճել, հայոց աշխարհից հայկական հետքը չի վերացրել, խաչքարերը չի ջարդել, եկեղեցիներն էլ մզկիթներ չի սարքել։ Ողջ մնացած հայերին պարտադրաբար կրոնափոխ չի արել։

Դիտվել է՝ 3436

Մեկնաբանություններ