Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Յուրաքանչյուր ընտրություն դառնում է ոչ թե փոփոխության հնարավորություն, այլ հենց փոփոխությունը բացառող միջոց

Յուրաքանչյուր ընտրություն դառնում է ոչ թե փոփոխության հնարավորություն, այլ հենց փոփոխությունը բացառող միջոց
06.11.2025 | 10:24

Ալիևի արտահայտությունը՝ «մենք տանկերով չենք գալու, այլ մեքենաներով», առաջին հայացքից կարող է հնչել որպես խաղաղության խոստում. սա՝ տրամաբանությունից զուրկ բիոմասսայի համար, սակայն բովանդակությամբ այն հաղթողի հետպատերազմյան ուղերձ է։

Սա զենքով ներխուժման ավարտը չէ, այլ՝ օկուպացիայի ձևափոխումը։ Ալիևն այլևս չի սպառնում հարձակվել, նա հայտարարում է, որ արդեն ներսում է։

Նրա, այսպես կոչված, «մեքենաները» խորհրդանիշ են բացարձակ ազդեցության՝ քաղաքական, տնտեսական, մշակութային ու տեղեկատվական, որը տեղի է ունենում առանց կրակոցի, բայց առավել վտանգավոր, քան տանկերի առաջխաղացումն է:

Ալիևի խոսքը պետք է ընկալել ոչ միայն որպես սպառնալիք, այլև որպես արդեն սկսված օկուպացման գործընթացի բաց խոստովանություն։

Պատերազմն ավարտված չէ, այն փոխել է ձևը։ Իսկ Հայաստանի համար «խաղաղության դարաշրջան» կոչվածը, այսպես ձևակերպված, նշանակում է օկուպացիայի քաղաքացիական փուլ։

Հայաստանը կանգնած է քաղաքական փակուղու մեջ։

Ալիևի հետպատերազմյան հայտարարություններն ու իշխանության կեղծ խաղաղության խոստումները արդեն ստեղծել են այն իրավիճակը, երբ պետությունը դե ֆակտո զավթված է ոչ թե տանկերով, այլ ներսից՝ կառավարման համակարգի միջոցով։

Քաղաքական դաշտը այսօր պառակտված է, աններդաշնակ և բովանդակությամբ՝ անզոր:

Փաշինյանի իշխանությունը կառուցել է ինքնապաշտպանական մեխանիզմ՝ ընտրությունների անվան տակ վերարտադրվելու համար։ Այդպես յուրաքանչյուր հերթական ընտրություն դառնում է ոչ թե փոփոխության հնարավորություն, այլ հենց փոփոխությունը բացառող միջոց։

Հայաստանը փրկվելու է ոչ թե հերթական քվեաթերթիկով, այլ՝ նոր գիտակցությամբ, նոր համախմբմամբ և նոր պատասխանատվությամբ՝ հանուն ազգային պետության ստեղծման։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 2587

Մեկնաբանություններ