«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը

Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը
09.12.2025 | 12:45

44-օրյա պատերազմից առաջ հայ ժողովրդին հավաստիացնում էին, որ պատերազմ չի լինի: Նիկոլ Փաշինյանի թիմակից Մակունցը փափուկ բարձ էր դնում հայ ժողովրդի գլխի տակ՝ հայտարարելով, որ եթե պատերազմ լինի, ապա Թուրքիան չի միջամտի դրան:

Պատերազմը եղավ: Թուրքիան միջամտեց:

Հիմա էլ են խոսում կեղծ խաղաղության օրակարգից: Նիկոլ Փաշինյանի թիմակից ու հուդայական խմբակի անդամ «հոգևորական» Վազգենն է գովերգում Թուրքիային ու հավաստիացնում, որ այդ երկիրը շատ դրական է տրամադրված հայերի հանդեպ: Այսինքն՝ Մակունցի պես փափուկ բարձ է դնում:

Այս ընթացքում Թուրքիան մեզ է ներկայացնում իր նախապայմանները, որոնց մեջ ավելացել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդման պահանջը: Զուգահեռաբար Ալիևը խոսում է «Արևմտյան Ադրբեջանից» ու ադրբեջանցիներին խոստանում, որ հարյուր հազարավոր հայերի բնակեցնելու է «Արևմտյան Ադրբեջանում»:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2641

Մեկնաբանություններ