ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Կրկին՝ նույն պատմական ծուղակում

Կրկին՝ նույն պատմական ծուղակում
16.01.2026 | 17:03

Թուրքիան, ԱԳ նախարար Ֆիդանի բերանով, սրեց խաղը՝ անմիջապես ԹՐԻՓ-ի 74% ընդդեմ 26% թուլափայի պաշտոնական արձանագրումից հետո։ Ֆիդանը, իր հարազատ Բայրամովի հետ մոտ երկու ժամ այդ մեծ իրադարձությունը քննարկելուց հետո, ասում է, որ Հայաստանը դեռ անելիքներ ունի հայ- ադրբեջանական ու հայ-թուրքական հարցերը վերջնական կարգավորելու համար և ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ է հայտնում Նիկոլ Փաշինյանին գալիք հունիսի ընտրություններին։

Ինչպես ասում են՝ հասանք։

Ֆիդանի հայտարարությունից մեկ օր առաջ լսեցինք Իրանի նորանշանակ դեսպանի կոշտ հայտարարությունը։

Ռուսաստանից Սոլովյովի ու մյուսների միջոցով են մեզ սպառնում։

Վրաստանի հետ արդեն հակասություններ ունենք, այսպես կոչված, ադրբեջանական տրանզիտի պահով։

Իսկ Ադրբեջանի հետ «խաղաղության» թուղթը դեռ ստորագրված չէ, անկլավների հարցը լուծված չէ։

Հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ չկան, սահմանը փակ է։ Այն սահմանը, որը թուրքերը տարիներ առաջ խոստանում էին բացել, եթե հայկական կողմը հանձներ Ղարաբաղի շուրջ 7 շրջաններից մեկը։ Ղարաբաղն ու 7 շրջանները չկան...

Հայ հանրությանը, որպես ԹՐԻՓ-ի 76% տոկոսի ինֆորմացիոն թուլափայ, շպրտեցին 4 պատանդների, իշխանական սրիկաները այդ թուլափայի վրա լակոտական փիառ արեցին։ Բայց մեծ խաղացողները կամաց կամաց խաղը սրում են։

Նիկոլ Փաշինյանը բոլոր կողմերի ջոկերն է։ Ի՞նչ Զանգեզուրի միջանցք, ի՞նչ Սյունիք, ողջ Հայաստանն է բառաբանշիկ Նիկոլը մտցրել ռուս-թուրք-ազերա-պարսկական զնդանի տակ։ Տեսեք՝ ինչ կռվախնձորի վերածվեցինք։ Պատահական չէ, որ հենց հիմա թուրքերը սրեցին խաղը և բաց հայտարարեցին Հայաստանի դեռ չկատարած անելիքների ու Նիկոլին սատարելու մասին։ Արտառոց բան է՝ Թուրքիան ու ազերիները դեռ երբեք ներհայաստանյան քաղաքականությանը բացահայտ չեն խառնվել։ Ոչ, թուրքերի բուն նպատակը Նիկոլին սատարելը չէ, Հայաստանը ներսից ու դրսից դառնում է հակամարտությունների դաշտ։

Նիկոլի միջոցով Հայաստանն ու հայ ժողովրդին քանդում են ոչ միայն դրսից, այլ նաև ներսից։ Դե ինչ, գալիք ընտրություններին բան չմնաց, այս ամիսները վճռորոշ են լինելու։ Նիկոլը կանգ առնել չի կարող, թեկուզ ողջ ազգը բաժանվի ու իրար հոշոտի, սա է մեր դարավոր թշնամիների երազանքը, մեզ հասցրեցին այս վիճակին։ 2008-ի մարտի 1-ի փորձը ունեն ԼՏՊ-ն ու Նիկոլը։ Դեռ այն ժամանակ էին ուզում քանդել «ավազակապետությունը», 2026-ին այդ ծրագիրը վերջնական ավարտին հասցնելու մեծ հնարավորություններ ունեն, արդեն իշխանություն են, Ղարաբաղ չկա, իմաստուն Իլհամ Ալիևն իրենց հետ է...

Առջևում ընտրություններ են, ռուսամետ ուժեր միշտ ենք ունեցել, բայց թուրքամետ ու ազերամետ ուժեր՝ ոչ, հիմա դա էլ ունենք։ Կեղծ արևմտամետ ու ռուսամետ խաղերը դառնում են երկրորդական։ Իրանի պահով նույնպես աննախադեպ վիճակում ենք, ԹՐԻՓ միջանցքը նրանց դեմ է։

Պատմությունը ցույց է տվել, որ մեր ոխերիմ հարևանները ցանկացած պահի միմյանց հետ լեզու են գտել հայկական շահերի հաշվին...

Լավ, ինչքա՞ն կարելի է նույն սխալը թույլ տալ։

Ղարաբաղից հետո, թմրամիջոցի պես, մի քանի միլիարդ դոլար ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ փող ներարկեցին Հայաստանի մեջ, ողջ իշխանական ու մերձավոր դաշտը զբաղված է դրա յուրացմամբ, երկրում կեղծ տնտեսական ակտիվություն է, թմրանյութի էյֆորիա, բայց իրական վիճակը բոլորովին այլ է:

Սթափվեք, հայեր, մենք լուրջ, շատ լուրջ խնդիրների մեջ ենք, Նիկոլի իշխանության ամեն մի օր Հայաստանի կյանքի ու ապագայի հաշվին է։

Դուրս եկեք բոլոր հակասություններից, եկեղեցու դեմ ոչ մի քայլ մի արեք, համախմբվելու ժամանակն է, այս իներցիոն ինքնաոչնչացումը պետք է կանգնեցնենք միայն սթափ բանականությամբ։

Արա Արայան

Դիտվել է՝ 163

Մեկնաբանություններ