Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Մերիտոկրատիա կամ արժանավորների իշխանություն

Մերիտոկրատիա կամ արժանավորների իշխանություն
29.01.2026 | 17:09

Զարմանալիորեն, թույլ երկրների ղեկավարների պոստերում մեծամասամբ հայտնվում են մարդիկ, որոնք ձեռնտու են որևէ հզոր ու ազդեցիկ երկրի, լինի այն հարևան, թե ավելի հեռու գտնվող։

Այս իմաստով մերիտոկրատիան կամ արժանավորների իշխանությունը կարող է իրականություն դառնալ միայն որոշակի մակարդակից բարձր սուվերենիտետ ունեցող երկրներում, այն էլ՝ ոչ միշտ։

Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, թե ինչ քանակության ու բնույթի բնական ու ոչ բնական ռեսուրսներ ունի որևէ կոնկրետ երկիր։

Եթե այն բավականաչափ ռեսուրսներ ունի, որոնք հետաքրքրում են ավելի հզորներին, ապա մերիտոկրատիայի տիպի իշխանության ձևավորման տեխնոլոգիաները այդ երկրում շատ դժվար կաշխատեն;

Բացի դրանից, նման տեխնոլոգիաներով իշխանության ձևավորմանը կարող է խանգարել նաև տվյալ երկրի մարդկանց մենթալիտետային գործոնը։

Այսինքն, ինչքան մարդիկ ստրկամիտ, այնքան մերիտոկրատիայի տեսակի տեխնոլոգիաները տվյալ երկրում աշխատել չեն կարող, և իշխանությունը մշտապես կանցնի մի անարժանից մյուսին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3222

Մեկնաբանություններ