Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

ԱՄՆ փոխնախագահը գնաց, աթոռը մնաց

ԱՄՆ փոխնախագահը գնաց, աթոռը մնաց
12.02.2026 | 14:22

Մի քանի օր առաջ այս փոսում «տոնածառ» էր տեղադրված (առաջին նկար): Այնուհետև` Ջեյ Դի Վենսի այցելության օրը, «տոնածառը» տապալվեց և տեղը աթոռ տեղադրվեց: ԱՄՆ փոխնախագահը գնաց, սակայն աթոռը մնաց:

Մեծ հաշվով, աթոռը խորհրդանիշ է: Հուսով եմ` 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո հենց այստեղ է տեղափոխվելու Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի նստավայրը:

Նստավայրը վեհի´:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 4126

Մեկնաբանություններ