Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անգին օրհնություն

Անգին օրհնություն
01.04.2026 | 21:59
Ապրիլի 2

Ես այստեղ եմ, ինչպես երբեմն Իմ աշակերտների հետ էի` օգնելու և օրհնելու համար:
Այստեղ եմ, որպեսզի ընկերանամ ձեզ:
Կարո՞ղ եք պատկերացնել, որ հենց այս է ձեր կյանքի օրհնությունը:
Ես ներում եմ ձեզ, ինչպես դուք աղոթքով խնդրեցիք, որ ներեմ բոլոր սխալներն ու թերությունները, որ թույլ տվեցիք Իմ պատվիրանները կատարելիս:
Սակայն դուք, այսօրվանից սկսած, ամեն ինչ նորից պիտի սկսեք:
Սիրեք Իմ Խոսքը և կարողացեք օգտագործել տեղին ու անսխալ, երբ անեք այս, կտեսնեք, որ տիրապետում եք հրաշագործ զորության:
Այդժամ իրոք Իմ գործակիցները կդառնաք` Իմ Գործը կատարելու համար:
Հիշեք այս` ոչ թե ձեր արածը, այլ ձեր լինելն է բուն հրաշագործ զորությունը:
Երբ վերափոխվեք Իմ հոգու միջոցով, այդժամ կփոխվի ձեր հոգու զգեստը մի ավելի լավ զգեստով:
Ժամանակի ընթացքում այդ զգեստն էլ է փոխարինվում` էլ ավելի լավ մի զգեստով: Այդպես մի վիճակին հաջորդում է մի այլ վիճակ, մի նկարագրից անցնում եք մի այլ նկարագրի` հետզհետե մոտենալով ու նմանվելով Իմ նկարագրին:
Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ