Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մենք՝ նույն մենք ենք, դուք ո՞վ եք

Մենք՝ նույն մենք ենք, դուք ո՞վ եք
29.04.2026 | 14:04

Խորհրդանշական էր Խոր Վիրապից Մասիսը կտրելը։

Մեր ներքին խնդիրը քաղաքական կողմնորոշման հարց չէ․ տեսակի հարց է։

Իմ տեսակի համար Մեսրոպյան այբուբենը պարզապես տառեր չեն․ հայկականության սիմվոլ է։

Մասիսը պարզապես սար չէ․ հայկականության սիմվոլ է։

Տիգրանը պարզապես թագավոր չէ․ հայկականության սիմվոլ է։

Այս և բազմաթիվ այլ հայկական կոնստրուկտներից էլ ձևավորվում է իմ Հայ լինելը։

Թումանյանը, Շիրազը և բոլոր մեծ հայերը իմ տեսակից են։ Սարդարապատում հաղթած գեներալ Մովսես Սիլիկյանը, թեև ԴՆԹ-ով ուդի է, մեր պատմության ամենահայերից մեկն է, և ինքն ու ես էլի նույն տեսակից ենք։

Մենք՝ նույն մենք ենք։

Դուք՝ դուք ո՞վ եք։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7885

Մեկնաբանություններ